ՆԱԽԱԲԱՆ 

Միջազգային կապերի աջակցման խորհուրդը ՀՀ-ում գործում է շուրջ 6 տարի՝ նպատակ ունենալով աջակցել երկրի տնտեսական, հասարակական կյանքի զարգացմանը։ Կազմակերպության առջև դրված առաջնային խնդիրներից է աջակցել և հնարավոր հարթակ ստեղծել ՀՀ և արտերկրյա գործարարների համար՝ նպատակ ունենալով նպաստել արտահանում-ներկրում գործընթացի առաջմղմանը։ 

Գործունեության ընթացքում կառույցը միավորել է բազմաթիվ տեղական և միջազգային ընկերությունների՝ հարմար միջավայր ստեղծել միջազգային գործարար կապերի ստեղծման, ղրանց զարգացման քաղաքականության մշակման ու իրականացման, ձեռներեցության խթանման համար։ Սերտ կապեր հաստատելով ազգային և միջազգային համանման կազմակերպությունների հետ՝ կառույցը իրականացնում և կազմակերպում է շուկաների հետազոտություն, ցուցահանդեսներ, տոնավաճառներ, գործարար համաժողովներ ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում։