Կանոնադրություն
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Կազմակերպության գործունեությունն իրականացվում է ՀՀ
Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին եւ այլ իրավական ակտերին
համապատասխան:
1.2. Խորհուրդը գործում է սույն կանոնադրությանհամաձայն:
1.3. Խորհրդի լրիվ անվանումն է՝ Միջազգային գործարար կապերի աջակցման
խորհուրդ
2. Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
2.1. Համախմբել հայ եւ օտարազգի գործարարներին, ովքեր արդեն ունեն
միջազգային կապեր եւ պատրաստվում են զբաղվել ապրանքների եւ
ծառայությունների արտահանմամբ եւ/կամ ներմուծմամբ։
2.2. Նպաստել եւ աջակցել միջազգային գործարար կապերի զարգացմանը,
դրանց զարգացման քաղաքականության ձեւավորմանն ու իրականացմանը։
2.3. Անդամ ձեռնարկություններին մշտական տեղեկատվություն տրամադրել
արտաքին եւ ներքին տնտեսական քաղաքականության, պետության կողմից
ընդունված օրենքների եւ որոշումների մասին, ինչպես նաեւ ներկայացնել
պետական մարմիններին գործարար շրջանակներին վերաբերող հարցեր եւ
նրանց կարծիքը պետական քաղաքականության վերաբերյալ:
2.4. Սերտ կապեր հաստատել համանման ազգային եւ միջազգային
կազմակերպությունների հետ:
2.5. Աջակցել կազմակերպության անդամների իրավական, տնտեսական եւ այլ
օրինական շահերի պաշտպանությանը ՀՀ-ում եւ արտերկրում:
2.6. Շուկայի ուսումնասիրություն, ցուցահանդեսների, տոնավաճառների,
գործարար համաժողովների կազմակերպում Հանրապետությունում եւ
արտերկրում։
2.7. ՀՀ եւ օտարերկրյա գործարարների միջեւ գործարար կապերի հաստատում,
ամրապնդում եւ զարգացում.
2.8. Խորհուդրի գործունեության շրջանակներում համագործակցություն ՀՀ եւ
օտարերկրյա պետական, հասարակական, բարեգործական եւ այլ
կազմակերպությունների հետ։
2.9. Բարեգործական ծրագրերի իրականացում.
2.10. Մեթոդական, դիդակտիկ գրականության, տեսաթարգմանության
հրատարակման եւ տարածման իրականացում.
2.11. Սեմինարների, թրեյնինգների, խորհրդատվությունների կազմակերպում եւ
անցկացում ստարտափների եւ կայացած բիզնեսների համար։
2.12. Կազմակերպության նպատակների քարոզարշավը օրենքով թույլատրված
բոլոր հնարավոր միջոցներով.
2.13. Օրենքով սահմանված կարգով ԶԼՄ-ների եւ կրթական
հաստատությունների ստեղծում.
2.14. Կազմակերպության անդամների պաշտպանության եւ
ներկայացուցչության իրականացում պետական եւ հասարակական
հիմնարկներում. Միության անդամ գործարարների գործունեության
լուսաբանման կազմակերպում եւ իրականացում ՀՀ-ում եւ արտերկրում.
2.15. Զբաղվել օրենքով չարգելված այլ գործունեությամբ՝ ուղղված
կազմակերպության նպատակների իրականացմանը:
3. Գործունեության ընդլայնում
3.1. Տարբեր տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունների հետ
համագործակցության միջոցով:
3.2. Համագործակցելով մամուլի եւ լրատվամիջոցների այլ միջոցների հետ։
3.3. Կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրականացման համար
օրենքով չարգելված այլ գործունեության իրականացման միջոցով: