2016 թվականի հունիսի 14-15-ը ՉԺՀ-ի Հարբին քաղաքում կայացել է Հարբինյան 27-րդ միջազգային առևտրատնտեսական տոնավաճառի շրջանակներում անցկացվող Չինաստանի տնտեսական համագործակցության վերլուծական կենտրոնի և ԵԱՏՄ միջև երրորդ համաժողովը: Համաժողովի նպատակն էր Չինաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության համար նոր հարթակ ստեղծել: Համաժողովի
ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ համագործակցության նոր մեխանիզմի մշակումը, համագործակցության նոր ոլորտների ընդլայնումը, ինչպես նաև պրակտիկ համագործակցության ամրապնդումը արտադրության, ներդրումային, գիտության և տեխնիկայի, ֆինանսների, տուրիզմի և այլ ոլորտներում երկու կողմերի միջև:

2016 թվականի ապրիլի 12-13-ին «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը» և «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունը մասնակցել են Վիեննա քաղաքում կայացած հայավստրիական հերթական միջկառավարական հանձնաժողովի նիստին: Նիստի շրջանակներում կազմակերպվել է Հայաստան-Ավստրիա գործարար համաժողով: Գործարար համաժողովի ժամանակ ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները, որի շրջանակներում էլ տեղի են ունեցել ոլորտային շնորհանդեսներ, ինչպես նաև B2B հանդիպումներ Հայաստանի և Ավստրիայի գործարարների միջև: Մասնակիցները հանդիպել են և բանակցություններ ունեցել ավստրիական ընկերությունների ներկայացուցիչների հետ` ըստ իրենց հետաքրքրությունների: